«Ադրբեջանը կնվազեցնի գազի գնումները, եթե Ռուսաստանը բարձրացնի դրա սակագինը», - հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը:
Նա հայտնել է, որ անցած տարի Ադրբեջանը երկամյա համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, որի համաձայն այս տարի Ռուսաստանը գազը (1000 խորանարդ մետրը) վաճառելու է 60 դոլարով, հաջորդ տարի՝ 61 դոլարով:
Գազի վաճառքի մենաշնորհով օժտված «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը օրերս սպառնացել էր բարձրացնել նախկին խորհրդային հանրապետություններին՝ այդ թվում Հայաստանին, վաճառվող գազի սակագինը: Արեւմտյան Եվրոպային ընկերությունը 1000 խորանարդ մետր գազը վաճառում է 200 դոլարով:
Ալիեւը ասել է, որ ռուսաստանյան գազի գնի բարձրացման դեպքում Ադրբեջանը կնվազեցնի գնվող գազի ծավալը եւ պակասը կլրացնի սեփական գազի հաշվին: