Մատչելիության հղումներ

«Նորմա» ֆիլմ-օպերան կներկայացվի երեւանցիներին


«Ընդունված է ասել, որ հայաստանյան հանդիսատեսը շատ խիստ է, եւ դեռեւս խորհրդային տարիներին արվեստի գործիչներն իրենց ստեղծագործությունները նախ բերում էին այստեղի հանդիսատեսին ներկայացնելու, սակայն ես հակառակն եմ արել», - ասաց ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, բեմադրող֊նկարիչ, վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Բորիս Հայրապետյանը:

«Նորմա» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է նոյեմբերի 12-ին Մոսկվայում՝ Կինոյի տան մեծ դահլիճում:

Նկարահանումները սկսվել են 2003 թվականից, տեսարանները հայաստանյան են, գլխավոր դերակատարներն են Հասմիկ Պապյանը, Գեղամ Գրիգորյանը, Միքայել Հովակիմյանը, Վարդուհի Խաչատրյանը:

Հայրապետյանը նաեւ ասաց, որ աշխարհի 28 երկրների հայտնի կինոստուդիաներ ու կինոարտադրող ընկերություններ արդեն կինոնկարը ձեռքբերելու հայտեր են ներկայացրել:

Նա խոստացավ անվճար տրամադրել ֆիլմը հայաստանյան հեռուստաընկերություններին, իսկ մինչ այդ երեւանյան հանդիսատեսը կարող է «Նորման» դիտել հինգշաբթի օրը «Մոսկվա» կինոթատրոնում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG