Մատչելիության հղումներ

Էրդողանը ժամանել է Ավստրալիա, ավստրալահայերը պատրաստվում են բողոքի ցույցի


Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Ավստրալիա, որտեղ հայերը պատրաստվում են բողոքի ցույցի:

Ուրբաթ օրը Էրդողանը, որին ուղեկցում են 4 նախարարներ եւ 130 գործարարներ, Սիդնեյում մասնակցելու է բիզնես֊-ֆորումի: Ինչպես տեղեկացնում է Ավստրալիայի հայ երիտասարդության ընկերակցությունը, ավստրալահայերը մտադիր են այդ օրը հավաքվել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի մոտ եւ բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման եւ Հայաստանի շրջափակման դեմ:

Էրդողանը առաջին թուրք ղեկավարն է, որն այցելում է Ավստրալիա: Ըստ գերմանական DPA գործակալության, ներկայումս Ավստրալիայում բնակվում է 150 հազար թուրք:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG