Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը հաջ է կատարել Մեքքայում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը հաջ է կատարել մահմեդականների սուրբ քաղաք Մեքքայում:

«Ազերթաջ» գործակալության վկայությամբ, Ալիեւը եւ նրան ուղեկցող անձինք հատուկ հագուստով ժամանել են Ալ Հարամ եկեղեցի, պտտվել են Քաաբա սրբավայրի շուրջ եւ նամազ արել մզկիթում: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը եւ պատվիրակության անդամները ուխտագնացություն են կատարել դեպի Սաֆա եւ Մերվա բլուրները եւ 7 անգամ հաղթահարել այդ բլուրների միջեւ մեկ կիլոմետրանոց հեռավորությունը:

Ալիեւը Սաուդյան Արաբիայում մասնակցում է Իսլամական համաժողով կազմակերպության արտահերթ նստաշրջանին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG