Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան գազի թանկացումը «մահացու» հարված չէ Վրաստանի տնտեսությանը


Վրաստանի տնտեսական բարեփոխումների նախարար Կախա Բենդուկիձեն հայտարարել է, որ ռուսաստանյան գազի առաջիկա թանկացումը «տհաճ, բայց ոչ մահացու հարված է Վրաստանի տնտեսությանը»:

«Եթե ռուսաստանյան գազի ներմուծումը դադարեցվի, Վրաստանը մայր գազամուղի կարիքն այլեւս չի ունենա եւ ամենից շատ դրա բացասական հետեւանքները կզգա Հայաստանը», - ըստ «Կովկասպրես»-ի, հայտարարել է Բենդուկիձեն՝ ավելացնելով, թե «Թբիլիսին նպատակ չունի որեւէ մեկին շանտաժի ենթարկել»:

Վրաստանի տնտեսական բարեփոխումների նախարարը նաեւ նշել է, թե
գազի սակագնի թանկացումը լուրջ հարված կհասցնի ռուսական «Գազպրոմ» ընկերության հեղինակությանը «Վրաստանում, հարեւան պետություններում եւ այլուր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG