Մատչելիության հղումներ

Մոսկվա ֊- Թբիլիսի երկաթուղի՝ Բաքվով


Մոտ ժամանակներս կբացվի Թբիլիսի֊ - Մոսկվա երկաթուղային երթեւեկությունը՝ Բաքվով: Ըստ «Ռեգնում» գործակալության, Վրաստանի երկաթուղու խոսնակ Իրմա Ստեպնաձեն հայտնել է, որ երկու շաբաթից Թբիլիսիից Մոսկվա կուղեւորվի առաջին գնացքը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով:

Գնացքը կազմված կլինի առնվազն 4 վագոնից եւ կերթեւեկի երեք օրը մեկ: Թբիլիսիից Մոսկվա ուղեւորությունը կտեւի 3 օր:

Վրաստանը Ռուսաստանին անմիջականորեն կապող երկաթուղին փակվել է 1993 թվականին աբխազական հակամարտության պատճառով: Ներկայումս քննարկվում է այդ ճանապարհի վերաբացման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG