Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները կիրակի երեկոյան հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում, որտեղ երկուշաբթի օրը մեկնարկում է ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական նիստը:

«Կարելի է ասել, որ սա արտգործնախարարների աշխատանքային հանդիպումն էր համանախագահների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, ըստ որի այսօր նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը:

Մինսկի խմբի դիվանագետները նոր հույսեր են կապում բանակցային գործընթացի հետընտրական այս փուլի հետ. - «2006 թվականին խոշոր քաղաքական իրադարձություններ եւ ընտրություններ չեն լինելու ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված երկրներում, եւ մենք պետք է օգտվենք դրանից», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:

Ամերիկացի դիվանագետը պնդում է, որ բանակցային գործընթացը «խորացել է՝ ինչպես երբեք չէր եղել անցյալում եւ հասել շատ բարձր մակարդակի»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG