Մատչելիության հղումներ

Դուդուկը՝ ոչ նյութական մշակույթի ժառանգության հայկական գլուխգործոց


ՅՈՒՆԵՍԿՕ-֊ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կարինե Դանիելյանի խոսքով, 70 երկրներ իրենց ոչ նյութական արժեքներն էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ֊-ին, որոնցից ընտրվել են միայն 43-ը:

Գլուխգործոցների ցուցակում ընդգրկվելու համար անհարժեշտ էր մոտ 1 տարի առաջ փաթեթով ներկայացնել տվյալ մշակութային երեւույթի դերը, պատմությունը, դրան սպառնացող վտանգը: Դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, ով մասնակցել է դուդուկի մասին ֆիլմի նկարահանմանը, ասում է. - «Դուդուկը հայ մարդու ընկերն է, նրա ուրախությունն ու տխրությունը կիսողը»:

Փաթեթում հաջողվել էր հիմնավորել նաեւ դուդուկին սպառնացող վտանգը: «Բացի այն, որ դուդուկի դասարանները քիչ են, մասնագետները քիչ գումար են ստանում, դուդուկը նաեւ աղավաղվում է որպես գործիք. վերնիսաժում վաճառում են մուշտուկով դուդուկներ, բայց դուդուկը մուշտուկ չունի», - վրդովված է Կարինե Դանիելյանը:

Վիճակը շտկելու ու գլուխգործոցը պահպանելու համար ՅՈՒՆԵՍԿՕ֊-ն նաեւ գումար կտրամադրի Հայաստանին: Դրա չափը դեռ հայտնի չէ:

Կարինե Դանիելյանի խոսքերով, ՅՈՒՆԵՍԿՕ֊-ն ի վիճակի չէ ամեն անգամ հսկայական գումարներ հատկացնել արժեքների պահպանության համար, ինչի պատճառով նման ծրագրերի ֆինանսավորումը դադարեցվել է:

«Այս առումով մեր բախտը բերեց՝ մենք ընդգրկվեցինք վերջին ցուցակում», - ավելացրեց նա:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG