Մատչելիության հղումներ

Նոր խոսնակ նոր Միլլի Մեջլիսում


Ադրբեջանի երրորդ գումարման Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) ուրբաթ օրը գումարված առաջին նիստում ձայների 105 «կողմ» եւ 1 «դեմ» հարաբերակցությամբ գաղտնի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Ազերսու» ընկերության նախագահ 50-ամյա Օքթայ Ասադովը:

«Խորհրդարանը պաշտպանելու է Ադրբեջանի նախագահի քաղաքականությունը, եւ մեր գործունեությունը ուղղված է լինելու նախագահի կողմից իրականացվող բարեփոխումների իրավական բազայի ստեղծումը», - ըստ day.az-ի, հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նորընտիր նախագահ Օքթայ Ասադովը:

Խորհրդարանի փոխխասնակ են դարձել իշխող կուսակցության ներկայացուցիչներ Զիաֆեթ Ալեսքերովը եւ Բահար Մուրադովը, ինչպես նաեւ խորհրդարանում անկախ պատգամավորների շահերը ներկայացնող Վալեհ Ալեսքերովը:

Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ուրախ եմ, որ ընտրված պատգամավորները հաղթել են բաց եւ արդար պայքարում, ինչը ապահովելու է խորհրդարանի լեգիտիմությունը», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG