Մատչելիության հղումներ

Շեւարդնաձեի կենսաթոշակը կարող է իջեցվել մինչեւ 15,5 դոլար


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն քննադատել է իշխանությունների մտադրությունը՝ իր կենսաթոշակը հավասարեցնել Վրաստանում նվազագույն կենսաթոշակի մակարդակին՝ 28 լարի (15,5 դոլար):

«Ըստ բոլոր կանոնների՝ սա պետք է լինի նախագահական կենսաթոշակ: Ներկայիս նախագահը կարծում է, թե վերընտրվելու է, եւ կենսաթոշակի հարցը կբարձրացնի հետո, երբ լրանա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Սահակաշվիլին, հավանաբար, հույս ունի, թե կունենա խորհրդարանական մեծամասնություն եւ կկարողանա այդ հարցը անցկացնել խորհրդարանում», - ըստ «Կովկասպրես»-ի, հայտարարել է Էդուարդ Շեւարդնաձեն:

Նախօրեին Վրաստանի նախագահի կենսաթոշակը հասարակ թոշակառուների կենսաթոշակին հավասարեցնելու հնարավորության մասին հայտարարել էր Միխեիլ Սահակաշվիլու աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն:

Ներկայումս Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդաձեի կենսաթոշակը 750 լարի է (շուրջ 417 դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG