Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել փաստաբան Սեւակ Թորոսյանի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, իրավաբաններ։
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Էդուարդ Նալբանդյանը կարեւորել է գրքի հրատարակումը եւ նշել, որ գիրքը՝ առանց հավակնելու ներկայացնել Հայաստանի պաշտոնական տեսակետը, պարունակում է արժեքավոր եւ ուշագրավ տեղեկություններ, հետաքրքիր վերլուծություններ ու եզրակացություններ։
Դեսպան Նալբանդյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հեռանկարներին՝ հույս հայտնելով, որ գալիք տարում բանակցային գործընթացը դրական զարգացման հնարավորություն կունենա։