Մատչելիության հղումներ

Այվազովսկու նկարը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով


Չորեքշաբթի օրը Լոնդոնի «Քրիստիզ» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը, «Ձկնորսական նավակը ռուսական խարսխված նավի կողքին» կտավի ուկրաինացի գնորդը ներկայացել է որպես «Ալեքսանդր»՝ հայտնելով միայն, որ զբաղվում է նավթամշակմամբ:

«Իմ գնած նկարները ազգի հարստությունն են՝ ռուս եւ ուկրաինացի նկարիչները նույն դպրոցն են ներկայացնում», - ասել է Այվազովսկու եւ մի շարք այլ նկարիչների կտավների գնորդը:

Ծովանկարիչ Այվազովսկին ապրել եւ ստեղծագործել է Ղրիմում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG