Մատչելիության հղումներ

Սթիվեն Մանն. «2006-֊ին Ղարաբաղի խնդիրը լուծելու համար լավ հնարավորություն է ստեղծվելու»


«2006 թվականին ո’չ խոշոր քաղաքական իրադարձություններ, ո’չ էլ ընտրություններ են լինելու ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված երկրներում, եւ մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից», - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը ադրբեջանական ANS հեռուստակայանին տված հարցազրույցում:

«Բանակցային գործընթացը խորացել է՝ ինչպես երբեք չէր եղել անցյալում, եւ հասել շատ լավ մակարդակի», - ասել է նա: - «Ես չեմ բացառում, որ հակամարտությունը կարող է կարգավորվել ցանկացած ժամանակ, բայց ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ոչ այժմ»:

«Կողմերից որեւէ մեկը չի կարող մյուսին համաձայնություն պարտադրել, բայց եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, այդ համաձայնությունը կայուն չէր լինի», - կարծիք է հայտնել Սթիվեն Մաննը՝ ավելացնելով. - «Համոզված եմ, որ յուրաքանչյուր կողմը հնարավորություն ունի, հեռանալով բանակցությունների սեղանից, իրավամբ ասել՝ ես շատ լավ բան եմ ձեռք բերել երկրիս համար»:

Մաննը հայտնել է, որ հաջորդ շաբաթ համանախագահները Լյուբլյանայում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, իսկ այնուհետեւ այցելելու են Երեւան եւ Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG