Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները


Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հինգշաբթի օրը հաստատել է նոյեմբերի 6-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Միլլի Մեջլիսի 125 պատգամավորներից 115-ի մանդատները:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, Սահմանադրական դատարանը այսօրվա նիստում չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները 6 ընտրատարածքներում: Ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր ընտրություններ էր նշանակել եւս 4 ընտրատարածքներում:

Անդրբեջանի Միլլի Մեջլիս իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից ընտրվել են 54 պատգամավորներ, ինչը 20 մանդատով պակաս է, քան նախորդ խորհրդարանում: Ընդդիմադիրները խորհրդարանում ներկայացված կլինեն 8 պատգամավորներով, իսկ մյուս տեղերը զբաղեցնում են անկախ պատգամավորները եւ իշխանամետ փոքր կուսակցությունների ներկայցուցիչները:

Ուրբաթ օրը կայանալու է Ադրբեջանի երրորդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստը, որի ընթացքում ընտրվելու է խորհրդարանի նոր խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG