Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս առիթով, որպես կանոն, ամբողջ աշխարհում հրապարակվում են նոր սարսափելի տվյալներ ՁԻԱՀ-ի տարածման վերաբերյալ: Ներկայումս աշխարհում ՄԻԱՎ վարակով ապրում է 40 միլիոն 300 հազար մարդ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերումից ի վեր:
Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նույնպես նոր տվյալներ է հրապարակում. Հայաստասնում 1988 թվականից ի վեր գրանցվել են 375 ՄԻԱՎ վարակակիրներ, ընդ որում, միայն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 71 նոր դեպք:
Եթե աշխարհում ՄԻԱՎ վարակակիրների կեսը կանայք են, ապա Հայաստանում վարակակիրների մեծ մասը՝ ավելի քան 78 տոկոսը տղամարդիկ են: ՄԻԱՎ վարակակիրների մեծամասնությունը երիտասարդներ են` 20-39 տարիքային խմբում: Վարակման հիմնական ճանապարհը թմրանյութերի ներարկային օգտագործումն է՝ ավելի քան 54 տոկոս:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մամուլի պատասխանատու Սուսաննա Թոքմաջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հետազոտվելու իրավունքից օգտվողների թիվը, հետեւաբար նաեւ՝ ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքերը: Այսօր էլ ցանկացողները կարող են գնալ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն եւ հետազոտվել:
«Կարելի է գնալ անանուն, գաղտնի հետազոտվել», - ասաց Սուսաննա Տոնոյանը՝ ավելացնելով, որ հետազոտությունը իրականցվում է անվճար:
Աննա Սաղաբալյան