Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին Վիեննա ուղեւորվող ինքնաթիռ մուտք գործելուց առաջ կանգնեցրել է որպես օդանավակայանի ազգային անվտանգության գործակալ ներկայացած Արսեն Պողոսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հարցաքննվել է իր ուղեւորության նպատակի, Հայաստանի Սահմանադրության եւ այլ հարցերի շուրջ: Հովհաննիսյանի անձնական իրերը եւ փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրության են ենթարկվել: Նրան պատկանող փաստաթղթերի թվում էին «Ժառանգություն» կուսակցության կողմից պատրաստված Սահմանադրության նախագիծը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրատարակություններ, Երեւանյան թատրոնների դեկտեմբեր ամսվա ներկայացումների ցանկը, ՀՀ գործող նախագահին հասցեագրված, բայց չուղարկված անձնական մի նամակի նախագիծ եւ Հովհաննիսյանի ուղետոմսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է վերադարձնել թղթերը, ինչից հետո նրան թույլ է տրվել բարձրանալ ինքնաթիռ:
Վերջին օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը ակտիվ մասնակցում էր սահմանադրական հանրաքվեից հետո Երեւանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին՝ խստորեն քննադատելով իշխանություններին:
Րաֆֆի Հովհաննիսյանն ուղեւորվում էր Կիեւ` մասնակցելու «Ժողովրդավարական ընտրության միջազգային հանրության» ֆորումին, որին ներկա են լինելու Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը, ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մքքեյնը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ:
«Նման միջադեպեր Հովհաննիսյանի հետ պատահել են նախկինում` խորհրդային ժամանակաշրջանում եւ Թուրքիայում, սակայն, ոչ երբեք` Հայաստանի անկախ հանրապետությունում, որի դրոշը նա է բարձրացրել ՄԱԿ-ում», - փաստում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: