Երեքշաբթի օրը Մոսկվայում Վարդան Օսկանյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստում քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ անվտանգության ոլորտի տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:
«Այս առումով առանձին քննարկման առարկա դարձավ միջազգային կազմակերպություններում որոշ հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների հաճախ հակադիր դիրքորոշումների խնդիրը», - նշված է հաղորդագրությունում: - «Տարածաշրջանային զարգացումների շուրջ քննարկումների ժամանակ նախարար Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը, ինչպես նաեւ հայ-իրանական հարաբերությունները»:
Հաղորդվում է նաեւ, որ այս օրերին Մոսկվայում ընթանում էր նաեւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ՀԱՊԿ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին: