Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը հուսով է, որ դատարանը Փամուկի գործով «ճիշտ որոշում» կկայացնի


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը հեղինակավոր «Ֆայնենշալ թայմզ» թերթի հարցազրույցում խոստովանել է երկրի դատական ոլորտում բարեփոխումների տարածման հետ կապված դժվարությունները եւ ընդունել է, որ գրող Օրհան Փամուլի դատական հետապնդումը կարող է Թուրքիայի համար լուրջ բարդություններ ստեղծել՝ հատկապես հաշվի առնելով, որ երկիրը պարբերաբար հնչեցնում է խոսքի ազատության սկզբունքները հարգելու իր պարտավորությունները:

«Դատավորները պահպանողական են, իսկ դատախազները՝ էլ ավելի պահպանողական», - հայտարարել է Գյուլը՝ չհամաձայնելով, այդուհանդերձ, թե Փամուկի գործը ինքնին խոսում է Եվրամիության չափանիշներին համապատասխելու ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու՝ Թուրքիայի հանձնառության ոչ բավարար անկեղծության մասին:

«Մենք կատարյալ չենք, սակայն եթե նայեք, թե ինչ է մեր կողմից արվել, կարծում եմ՝ սա անաղմուկ հեղափոխություն է: Ժամանակ առ ժամանակ դատախազը նոր նյութեր է տրամադրում, եւ դատարանը մերժում է դրանք: Համոզված եմ, որ [Փամուկի գործը քննող] դատարանը ճիշտ որոշում կկայացնի: Նմանատիպ դատական գործեր նախկինում արդեն կարճվել են», - «Ֆայնենշալ թայմզ»-ին ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG