Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները ինքնավարություն են պահանջում Հայաստանում


Ադրբեջանի «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» հասարակական կազմակերպության նախագահ Ռիզվան Թալիբովը հայտարարել է, թե ժամանակին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները «պետք է ինքնավարություն ստանան Հայաստանում»:

«Հայաստանից գաղթած ադրբեջանցիները պետք է ինքնավարություն ստանան, որը նման կլինի Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից ստանալիք ինքնավարությունը», - ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, երեքշաբթի օրը հայտարարել է Թալիբովը:

«Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարը նաեւ հայտարարել է, թե 1988-ից հետո Հայաստանը լքած փախստականները հայրենիքում թողել են շուրջ 50 միլիարդ դոլարին համարժեք գույք՝ ավելացնելով, թե այդ հարցը պետք է դրվի միջազգային կազմակերպությունների առջեւ:

Ըստ «Զերկալո»-ի, Թալիբովին մտահոգող մյուս խնդիրը Ադրբեջանում ներկայումս բնակվող 30 հազար հայուհիներն են, որոնք ժամանակին ամուսնացել են ադրբեջանցիների հետ:

«Հայաստանում ներկայումս ոչ մի ադրբեջանցի չի ապրում, ինչո՞ւ պետք է հայերը բնակվեն Ադրբեջանում: Մենք գտնում ենք, որ այն չինովնիկները, որոնց կանայք հայուհիներ են, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից», - հայտարարել է Թալիբովը՝ լրատվամիջոցներին կոչ անելով «բացահայտել այդ հայամետ համաքաղաքացիներին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG