Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կանցկացվի ստորագրահավաք՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու համար


Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի համաձայնել է գրանցել ՆԱՏՕ-ին եւ Միացյալ տնտեսական տարածքին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման նախաձեռնող խմբերը:

Նման հանրաքվե անցկացնելու նախաձենությամբ հանդես է եկել Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ուկրաինայի ԿԸՀ-ն որոշել է, որ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է մինչեւ 2006 թվականի մարտի 1-ը հավաքել 3 միլիոն ստորագրություն՝ երկրի շրջանների երկու երրորդում: Այդ դեպքում հանրաքվեն կարող է կայանալ արդեն հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին:

Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել այս տարվա հոկտեմբերին: Հանրաքվեի դրվելիք հարցը հետեւյալն է. Ուկրաինային պետք է անդամակցի ՆԱՏՕ-ի՞ն, թե՞ Ռուսաստանի կողմից ստեղծված Միացյալ տնտեսական տարածքին, որին անդամակցում են նաեւ Բելառուսը եւ Ղազախստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG