Մատչելիության հղումներ

Վրաստանը հերթական խաղաղապահ գումարտակն է ուղարկում Իրաք


Իրաքում հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում ծառայություն անցնելու նպատակով այսօր Իրաք է մեկնելու Վրաստանի հերթական խաղաղապահ գումարտակը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Իրաք է մեկնում Վրաստանի զինված ուժերի Քութաիսիի հետեւակային գնդի 300 հոգուց բաղկացած երկրորդ գումարտակը, այդ թվում մեկ մարտական եւ մեկ մատակարարող վաշտ: Վրաստանցի զինծառայողները փոխարինելու են Իրաքի Բաաքուբա քաղաքում տեղակայված առաջին գումարտակի գործընկերներին: Նրանք Բաաքուբայում մնալու են 8 ամիս:

Ներկայումս Իրաքում է գտվում Վրաստանի զինված ուժերի 859 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG