Մատչելիության հղումներ

Հայ կինը միշտ էլ հասարակական ակտիվություն է դրսեւորել


Գրքում տեղեկություններ են զետեղված թե' Արեւելյան, թե' Արեւմտյան Հայաստանի հասարակական կազմակերպություններում ընդգրկված կանանց մասին, ընդ որում, եթե Արեւմտյան Հայաստանում կանանց հասարակական կազմակերպությունների թիվն անցնում էր հարյուրից, ապա Արեւելյան Հայաստանում դրանք մոտ 10-ն էին:

«Մինչեւ 19-րդ դարը Հայաստանում եղել են հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանայք», - ասում է տիկին Հարությունյանը: - «Սակայն չեն եղել հասարակական կազմակերպություններ»:

Քանի որ հեղինակը ներկայացրել է միայն հասարակական կազմակերպություններում ընդգրկված կանանց, գրքում տեղ չեն գտել, ասենք, միջնադարյան երեւելի հայ տիկնայք: Մինչդեռ այդպիսիք շատ են եղել:

«Միջնադարում մենք ունեցել ենք կանայք, որ բորոտանոցներ, աղքատանոցներ են բացել սեփական միջոցներով: Ունեցել ենք նույնիսկ կին երգահան եւ կին գյուղապետ: Գրքի ծավալները, սակայն, թույլ չեն տվել նույնիսկ փոքրիկ հավելվածով նման կանանց մասին գրել»:

Գիրքը լույս է տեսել հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG