Հայաստանյան միացյալ ընդդիմությունը երկուշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացրեց բավական բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով վաղը արդեն «կրիտիկական զանգվածով» հավաքվել նույն տեղում՝ երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթացը սկսելու համար:
Ընդդիմադիրների յուրաքանչյուր առաջնորդ Մատենադարանի հրապարակ գալով իր հետ համախոհների նոր զանգված էր բերում: Արդեն ժամը 16-ի սահմաններում ողջ հրապարակը գրեթե լեցուն էր մարդկանցով, ում հետաքրքրում էր ընդդիմության այն հաստատ համոզմունքը, թե հանրաքվեն իսկապես կեղծված կամ, ինչպես հենց իրենք էին ասում՝ «նկարված էր»:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրապարակեց հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընդդիմության տվյալները, որոնք իրենց 8 հազար դիտորդներն էին արձանագրել:
«Ընդամենը հանրապետությունում քվեարկությանը մասնակցած 336 հազար մարդկանցից 40 տոկոսը բանակն է եղել», - հայտարարեց նա՝ ավելացնելով, որ բացի կեղծիքներից, եղել են նաեւ ընտրակաշառքների դեպքեր. - «Սեւանում փող բաժանելու ֆունկցիան իրենց վրա են վերցրել քաղաքապետը, հանրակացարանի տնօրենը եւ հոգեբուժարանի գլխավոր բժիշկը: Շիրակի մարզում իրականացվել է Դաշնակցության միջոցով»:
«Մեզ թվում էր, թե 2003 թվականին աննախադեպ խախտումներ են տեղի ունեցել եւ դրանից ավելին այլեւս հնարավոր չէ», - ասաց ընդդիմության համակարգող շտաբի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը: - «Այսօր դա գերազանցվել է, եւ դրա մեջ ես տեսնում եմ օրինաչափություն. յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի են լկտիանում»:
Ընդդիմության հետ էր նաեւ մաեստրո Օհան Դուրյանը, ով իր խիստ զգացմունքային ելույթում խնդրեց հավաքվածներին իր վերջին իղձը ի կատար ածել, պայքարել այս իրավիճակի դեմ ու հասնել արդարության. - «Իմ սիրտս լաց է լինում, որովհետեւ չեմ ուզում գնալ գերեզման էս կեղծիքներով»:
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը կարծիք հայտնեց, թե եթե 88-ին հարցը այն էր, թե Ղարաբաղը կլինի՞ մերը, թե՞ ոչ, ապա այսօր խնդիրը նույնանման է՝ մերը կլինի՞ Հայաստանը, թե՞ ոչ: Այնուհետեւ նա դիմեց իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներին. - «Տիգրան Թորոսյան, ես քեզ համարում էի կիրթ, ազնիվ երիտասարդ. մի՞թե դու չգիտես, որ կեղծվել է [քվեարկության արդյունքը]: Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, բա ո՞ւր է ձեր դաշնակցական պատմական խիղճը, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նա [Ռոբերտ Քոչարյանը] կործանի այս երկիրը»:
«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ Վիկտոր Դալլաքյանը ստեղծված իրավիճակը գնահատեց հետեւյալ կերպ. - «Չընտրված նախագահը փորձում է ժողովրդի վզին փաթաթել չընդունված Սահմանադրություն»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթից առաջ նախ ծնկաչոք համբուրեց եռագույնը, այնուհետեւ ամոթանք տվեց բոլորին. - «Ոչ միայն ամոթ ձեզ, այլ ամոթ մեր սերունդին հայաստանյան, որ թույլ տվեցինք մեր ինքնիշխանության տարիներին հերթական մարդու իրավունքների [ընտրական] խախտումը»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ժողովրդին ասաց, որ այսօր ընդդիմությունը միասնական է առավել, քան երբեւէ, եւ, ինչն առավել կարեւոր է՝ ունի հստակ գործողությունների ծրագիր:
«Այսօր չենք գալու ձեր վրա, գալուց էլ զգուշացնելու ենք», - իշխանություններին դիմելով՝ ասաց Արամ Սարգսյանը, եւ իրենց համախոհներին կոչ արեց վաղը հավաքել կրիտիկական զանգվածը, քանի որ «ասելիք ունեն»:
Մինչ Մատենադարանի մոտ շարունակվում էր հանրահավաքը, նախագահական նստավայրի ողջ շրջակայքը հսկում էին ոստիկանները:
Ավելի ուշ Հայաստանի ոստիկանության խոսնակը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը. - «Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այսօր կոչեր են արել իրենց հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, որ գնան այնպիսի գործողությունների, որոնք իրենց բնույթով հասարակական կարգի խախտում են պարունակում: Ոստիկանությունը վճռական է եւ հասարակական կարգի յուրաքանչյուր խախտման դեպքեր կասեցվելու են եւ, բնականաբար, կունենան իրենց իրավական հետեւանքները»:
Աստղիկ Բեդեւյան եւ Կարինե Քալանթարյան