Մատչելիության հղումներ

Նուբարաշենի հատուկ դպրոցի սաներն այժմ տարբերում են ալտը ջութակից


Դեռ երկու ամիս առաջ երեխաները երաժշտական գործիքներից ծանոթ էին միայն իրենց դպրոցի դաշնամուրին, իսկ այժմ նրանք ճանաչում են սիմֆոնիկ նվագախմբի բոլոր գործիքները, նույնիսկ գիտեն, թե, ասենք, սիլարֆոն գործիքի երկարությունը բացված վիճակում 7 մետր է:

Երեխաները կարողացան տեսնել սիմֆոնիկ նվագախումբը եւ դիտել «Ժիզել» բալետը Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի շնորհիվ, ով մոտ 40 անվճար տեղ է տրամադրել դպրոցի սաներին: Իսկ այն, որ երեխաներն արդեն կարողանում են տարբերել ալտը ջութակից, «Ծիծեռնակ» կանանց հասարակական կազմակերպության ջանքերի արդյունքն է:

Կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքերով, Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսումնարանի սաները երեխաներին ներկայացրել են լարային, փողային, հարվածային գործիքները եւ նվագել են նրանց համար:

Դասերից մեկի ժամանակ երեխաները երաժշտության հնչյունների ներքո իրենց զգացմունքներն ու պատկերացումներն են արտահայտել թղթի եւ մատիտների միջոցով: Արդյունքներն այժմ զարդարում են դպրոցի պատերը, իսկ փայտամշակման արհեստանոցում փայտե գդալների ու տարբեր արձանիկների կողքին հայտնվել են ջութակներ ու թավջութակներ:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG