Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Իրանի հարավում


Իրանի հարավային Խոչմոզգան նահանգում կիրակի օրը տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով 8 մարդ զոհվել է եւ շուրջ 80-ը՝ վիրավորվել:

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, Իրանի բնական աղետների բյուրոյի ղեկավար Աբբաս Ջահայերին հայտնել է, որ էպիկենտրոնում՝ Քիշմ կղզում, երկրաշարժի ուժգնությունը եղել է 6 բալլ Ռիխտերի սանդղակով:

Նրա խոսքերով, հատկապես ծանր է վիրավորներներից 15-ի վիճակը, ովքեր տեղափոխվել են նահանգի մայրաքաղաք Բենդեր-Աբբասի հիվանդանոցներ: Ջահայերին նաեւ հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել են շուրջ 700 տներ նահանգի 10 գյուղերում: Հատկապես մեծ են ավիրածությունները Քիշմ կղզու 3 գյուղերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG