Մատչելիության հղումներ

Աբովյան քաղաքում մի ամբողջ շենքի բոլոր բնակիչները դուրս են մնացել ընտրացուցակներից


Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան այսօր իրենց ընտրական իրավունքը վերականգնելու պահանջով դիմել էին մեկ տասնյակից ավելի վրդովված ընտրողներ:

«Իմ կարծիքով, հանձնաժողովը ինքը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի հարցը չթողնվի անձնագրային բաժնի աշխատակիցների հայեցողությանը: Շենքի 40-50 բնակիչներից դատարան են եկել 11-ը, մյուսները այլեւս չեն գա», - նշեց ընտողներից մեկը:

Դատավոր Սարգսյանը խոստացավ բոլորի հարցերին դրական լուծում տալ:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG