Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմության, հանրաքվեի մասնակիցների թիվը ուռճացվում է 4-5 անգամ


«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրած ասուլիսում ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց արձանագրած խախտումները՝ պնդելով, թե կեղծվում է հիմնականում քվեարկութան մասնակիցների թիվը:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, մասնակցիների թիվը ուռճացվել է 4-5 անգամ: Ընդդիմության տվյալներով, մինչեւ ժամը 14-ը քվեարկությանը մասնակցել էր 125 հազար 863 ընտրող՝ մոտ չորս անգամ պակաս, քան նույն ժամի համար ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով:

Ընդդիմությունը նաեւ խախտում է որակում նախագահ Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկությունը: Վիկտոր Դալլաքյանը ընթերցեց «Հանրաքվեի մասին» օրենքի 2-րդ հոդվածը. - «Հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ»:

«Քոչարյանը խախտել է նաեւ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ նշված է գաղտնի քվեարկության անհրաժեշտությունը», - ավելացրեց Դալլաքյանը: - «Մենք սա գնահատում ենք որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ «Հանրաքվեի մասին» օրենքի կոպիտ խախտում եւ ուղղակի հրահանգ, որպեսզի ոմանք քվեարկեն բաց»:

Իսկ ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը տեղեկացրեց. - «Երեկ օրվա ընթացքում ամբողջ հանրապետությունում գնացել է մասսային հետապնդում ընտրական հանձնաժողովների անդամների: Ընդ որում՝ մինչեւ տները մտնելը, գիշերը հետապնդելը, դռան մոտ պահակություն անելը, ահաբեկելը»:

«Հանրապետություն» կուսակցությունից քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեն, որ Վարդենիսում ծեծի են ենթարկել իրենց դիտորդներին, եւ կուսակցությունը ստիպված է եղել հետ կանչել նրանց:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG