«18+1+8» ընդդիմադիր ֆորմատի համակարգող շտաբի տվյալներով, սահմանադրական հանրաքվեն անցնում է «համատարած խախտումներով»:
Համակարգող շտաբի անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանրաքվեի ընթացքը հանրապետության ամբողջ տարածքում 1500-ից ավելի ընտրատեղամասերում վերահսկող շտաբի շուրջ 6000 դիտորդները տվյալներ են հաղորդում բազմաթիվ խախտումների վերաբերյալ:
«Մենք Երեւանից եւ մարզերից ստանում ենք տվյալները. խայտառակ իրավիճակ է», - փոխանցեց Մակեյանը: - «Ո’չ 1998 թվականի, ո’չ 2003 թվականների ընտրությունների ժամանակ այսպիսի իրավիճակ չի եղել»:
Նրա պնդմամբ, մինչեւ ժամը 13-ը, իրենց տվյալներով, մասնակացությունը կազմել է ընդամենը 1,54 տոկոս: ԿԸՀ-ի տվյալներով, մինչդեռ, դեռեւս ժամը 11-ի տվյալներով, ընտրատեղամասեր էր այցելել արդեն ընտրողների շուրջ 10 տոկոսը:
«Կոնկրետ օրինակ բերեմ՝ Աշտարակի 14/16 ընտրատարածքում մասնակցել է 49 մարդ, արդեն 1000 քվեաթերթիկ է լցված: 14/17-ում մասնակցել է 40 մարդ, քվեաթերթիկները հազարից ավելի են», - վկայակոչելով իրենց դիտորդներին՝ տեղեկացրեց Մակեյանը՝ շարունակելով. - «Մեր դիտորդները միայն մեկ խնդիր են լուծում. նշում են, թե որքան մարդ է մտնում քվեարկելու: Դրա համար էլ սկսել են դիտորդների նկատմամբ բռնություն կիրառել»:
«Հանրապետություն» կուսակցությունը ներկայացնող մի դիտորդ Աշտարակում, ըստ Մակեյանի, բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Զինվորները արդեն Եղվարդի տարածքում երկու անգամ քվեարկել են... Համատարած այսպիսի վիճակ է», - ասաց նա:
Ռուզան Խաչատրյան