Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը որոշել է անցկացնել բողոքի «շարունակական ակցիաներ»


Ադրբեջանական միացյալ ընդդիմությունը՝ «Ազատլիգ» դաշինքը, այսօր գումարած նիստում որոշել է դատի տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ավելացնել բողոքի խաղաղ ցույցերի քանակը, շրջաններում անցկացնել զանգվածային հանրահավաքներ եւ հացադուլի ակցիաներ՝ դրանցում ներգրավելով նաեւ արտասահմանում ապրող ադրբեջանցիներին:

«Խաղաղ միջոցներով պայքարը շարունակելու՝ օրենքով թույլատրված միջոցների հետ միասին, մեր հանրահավաքները կրելու են շարունակական բնույթ», - ասել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Սարդար Ջալալօղլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG