Մատչելիության հղումներ

Եզդիներն արդեն այբբենարան ունեն


Այս օրը եզդիների խոսքով՝ պատմական է, ազգային տոն, քանի որ իրենք արդեն ունեն այբբենարան, եզդիերեն լեզվի եւ բանահյուսության դասագրքեր: Դասագրքի հեղինակներից Ազիզ Թամոյանի խոսքով՝ դա ազգային մշակույթն ու ինքնությունը չկորցնելու ուղղությամբ արված առաջին ու կարեւոր քայլերից Է:

Դասագրքերը լույս են տեսել կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: Դրանք աշակերտներին կտրվեն անվճար:

Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հայտնեց, որ առաջիկայում լույս կտեսնեն նաեւ եզդիերենի դասագրքեր ավելի բարձր դասարանների հանար: Նախատեսվում է դասագրքեր հրատարակել նաեւ ասորիների համար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG