Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացին Մոսկվայում ձերբակալվել է պետավտոտեսուչին կաշառք առաջարկելու համար


Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացու, որը երթեւեկության կանոնները խախտելուց հետո փորձել է պետավտոտեսուչին տալ 500 ռուբլի կաշառք:

Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, կաշառք առաջարկելու պահը տեսագրվել է: Հայաստանի քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական պաշտոնյային կաշառք առաջարկելու մեղադրանքով: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ձերբակալվածին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG