Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրթյանը կոչ է արել իշխանություններին ֆինանսավորել այլալեզու թերթերը: Նա «Կովկասպրես»-ին ասել է, որ Վրաստանում ընդամենը մի քանի ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն թերթեր են լույս տեսնում, եւ պետությունը պետք է հոգածություն ցուցաբերի դրանց նկատմամբ:
Վան Բայբուրթյանը, որը Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիրն է, ասել է նաեւ, որ անբավարար է Վրաստանում գործող հայկական եւ ադրբեջանական թատրոնների ֆինանսավորումը:
Վան Բայբուրթյանը, որը Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիրն է, ասել է նաեւ, որ անբավարար է Վրաստանում գործող հայկական եւ ադրբեջանական թատրոնների ֆինանսավորումը: