Մատչելիության հղումներ

«Այո» քարոզող թռուցիկներ՝ երեխաներին


«Մաքսլիբերթի»֊-ի հետ զրույցում Երեւանի թիվ 151 դպրոցում սովորող 3֊-րդ դասարանցի Արմենը ասաց, որ տնօրենը անձամբ է մտնում դասարանները եւ բաժանում «այո» քարոզող թռուցիկներ: Ուսուցչուհիներից մեկն էլ խոստովանեց, որ իրենք «վերեւից» հատուկ հրաման ունեն՝ թռուցիկները բաժանել աշակերտներին:

Գրեթե նույն պատկերն է Նոր Նորք համայնքի շատ դպրոցներում: Դրանցից մեկի փոխտնօրենը «Մաքսլիբերթի»-֊ին հայտնեց, որ իրենք նույնպես թռուցիկներ են ստացել, սակայն դրանք տարածել են միայն ուսուցիչների շրջանում: Իսկ բարձրդասարանցիների հետ ընդամենը Իրավունք առարկայի դասաժամին խոսել են առաջարկվող փոփոխությունների լավ եւ վատ կողմերի մասին:

«Այո»֊-ի շտաբի քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանի պնդմամբ, սակայն, իր ղեկավարած կառույցը ոչ մի կապ չունի դպրոցներում բաժանվող թերթիկների հետ: Սեյրանյանը ասաց, որ ինքը պատասխանատու է միայն հռչակագրի տակ ստորագրած 23 կուսակցությունների գործունեության համար, իսկ դպրոցներում թռուցիկները բաժանում են այն մարդիկ, ովքեր «մեծ խնդիր ունեն իշխանություններին ապացուցելու, թե որքան են նրանց սիրում»:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG