Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն կարող է ստեղծել հատուկ առաքելություն Ադրբեջանում հետընտրական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով


ԵԽԽՎ-ի մոնիտորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը ասել է, թե Փարիզում այսօր կայանալիք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային կոմիտեի նիստում մտադիր է ներկայացնել նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կեղծիքների վերաբերյալ ստացված մեծ թվով բողոքների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկով՝ ընտրություններից հետո Ադրբեջանում ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու համար ԵԽԽՎ-ի հատուկ առաքելություն ստեղծելու մասին:

Անդրես Հերկելը նաեւ նշել է, թե մոնիտորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով զեկուցողների դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Նա նաեւ վերահաստատել է, որ «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների հարցը առայժմ մնում է բաց»:

Ադրբեջանում նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց արդյունքների հետ կապված հարցերը քննարկվելու են ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանում, որը կայանալու է հունվարի 23-27-ին կայանալիք պլենար նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG