Մատչելիության հղումներ

Հայաստանը Միացյալ Նահանգների իրավապահներին է վերադարձրել մարդասպանության մեջ կասկածյալին


Հայաստանը ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցել 2000 թվականի սեպտեմբերին մարդասպանության մեջ կասկածվող Հակոբ Հակոբյանին:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավարի օգնական Սթեֆեն Թիդվելը հայտնել է, որ 32-ամյա Հակոբյանը անցած շաբաթավերջին բերվել է Լոս Անջելես, որտեղ նրան ներկայացվելու է Գառնիկ Մադոյանին սպանելու մեղադրանք:

Հակոբյանը ձերբակալվել էր անցած օգոստոսին՝ Հայաստանի իրավապահ մարմինների աջակցությամբ: Այս տարի սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հայաստանը ԱՄՆ-ի իրավապահներին է փոխանցում մարդասպանության մեջ կասկածյալի, եւ Թիդվելի խոսքերով, «երկու պետությունների միջեւ ձեւավորվել են հոյակապ աշխատանքային հարաբերություններ»:

Լոս Անջելեսի իշխանությունները պնդում են, որ Գառնիկ Մադոյանը սպանվել է հրազենից Հակոբյանի հետ վիճաբանության ընթացքում: Վերջինս գրեթե անմիջապես Միացյալ Նահանգներից փախուստի էր դիմել եւ թաքնվել Հայաստանում: Հակոբ Հակոբյանը ներկայումս գտնվում է Լոս Անջելեսի բանտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG