Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեքշաբթի օրը կոչ է արել հայաստանցիներին մասնակցել նոյեմբերի 27-֊ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին:
«Սահմանադրության բարեփոխումը մեծ քաղաքական իրադարձություն է, որը ազդելու է Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Ուստի կարեւոր է, որ բոլորը արտահայտեն իրենց կարծիքը», - ասված է Ռենե վան դեր Լինդենի հայտարարությունում: - «Հանրաքվեի ձախողումը շատ ցածր մասնակցության պատճառով, ինչպես դա եղավ 2003 թվականի մայիսի 25֊ին, լուրջ հետընթաց կլինի Հայաստանի համար՝ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած ամենակարեւոր պարտավորություններից մեկի կատարման ճանապարհին առաջընթացի հասնելու գործում»:
«Սա հայաստանցիների համար հնարավորություն է ցուցադրելու իրենց հավատարմությունը Եվրոպային», - եզրափակել է Ռենե վան դեր Լինդենը:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մամլո ծառայությունը փաստում է, որ Եվրախորհրդի ներկայացուցիչները հետեւելու են հայաստանյան հանրաքվեին:
Արմեն Դուլյան