Մատչելիության հղումներ

Ռոբերտ Սիմոնս. «ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո»


Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո:

«Ցանկալի կլիներ, որ հակամարտող կողմերն իրենք համաձայնության գան՝ խաղաղ երկխոսության արդյունքում», - անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Ռոբերտ Սիմոնսը:

«Տվյալ պահին բանակցություններ են ընթանում նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը», - շարունակել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: - «Մենք հուսով ենք, որ այդ երկխոսությունը ի վերջո կավարտվի խաղաղ պայմանագրի կնքմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG