Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Վրաստանը կնքելու են գազամատակարարման նոր պայմանագիր


Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին եւ Վրաստանի գազային ընկերության նախագահ Դավիթ Ինգորոկվան Մոսկվայում այսօր բանակցելու են ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ գազամատակարարման նոր պայմանագրի շուրջ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վրաստանի էներգատիկայի նախարարությունից հայտնել են, թե նոր համաձայնագրով նախատեսված են նաեւ գազամատակարարման վերաբերյալ երկարատեւ պայմանագրերի ստորագրում: Համաձայնագրում արծարծվում են նաեւ Վրաստանում «Գազպրոմ»-ի կողմից ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը:

Վրաստանում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մորչիլաձեի խոսքերով, ընկերությունը շահագրգռված է Վրաստանի հետ «կայուն եւ շարունակական համագործակցությամբ, ինչպես նաեւ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարմամբ»:

«Գազպրոմ»-ի հետ երկարաժամկետ համաձայնագիրը Վրաստանի էներգետիկ անվտանգության երաշխիքն է: Հայաստանի գազամատակարարումը նույնպես համապատասխանում է Վրաստանի շահերին, քանի որ Վրաստանը գազի տարանցիկ մատակարարման համար գումար է ստանում», - ասել է Մորչիլաձեն:

Բանակցությունների հիմնական թեման գազի սակագինն է. Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը մտադիր է Վրաստանին մատակարարվող գազի սակագինը հասցնել միջազգայինի՝ 110 դոլար 1 խորարանարդ մետր գազի համար՝ ներկայիս 60-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG