Մատչելիության հղումներ

Բաքվում գործադուլ են հայտարարել ամերիկյան նավթային ընկերության աշխատակիցները


Բաքվում ամերիկյան «ՄաքԴերմոթ» նավթային ծառայությունների ընկերության հարյուրավոր ադրբեջանցի աշխատողներ այսօր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով ցածր աշխատավարձերի եւ խտրականության դեմ:

Ընկերության մոտ 1000 աշխատողներ իրենց բողոքն են արտահայտում՝ պնդելով, թե «ՄաքԴերմոթ»-ի ղեկավարությունը իրենց ավելի քիչ է վճարում, քան դրսից վարձված աշխատողներին:

«ՄաքԴերմոթ»-ի խոսնակը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է, թե ընկերության ղեկավարությունը այժմ ուղիներ է որոնում խնդիրը կարգավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG