Մատչելիության հղումներ

Պիեր Շեւալյե. «2006 թվականը շրջադարձային կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»


2006 թվականի հունվարի 1-ից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահող Բելգիայի ներկայացուցչության ղեկավար Պիեր Շեւալյեն հայտարարել է, թե Բրյուսելը ջանքեր կգործադրի ղարաբաղյան խնդրի կարգավորմանն աջակցելու համար եւ հույս է հայտնել, որ հենց հաջորդ տարի կգտնվի հակամարտության լուծումը:

«Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը պետք է միացյալ ուժերով լուծեն ղարաբաղյան հակամարտությունը: Այս խնդիրը կամ կլուծվի հաջորդ տարի, կամ երբեք լուծում չի ստանա», - ANS-ի փոխանցմամբ, Բաքվում երկուշաբթի հայտարարել է Շեւալյեն՝ ավելացնելով, թե «պաշտոնական Վաշինգտոնը նույնպես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորել 2006 թվականին»:

Իր համոզմունքը ԵԱՀԿ-ում Բելգիայի ներկայացուցիչը բացատրել է նրանով, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալու են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, եւ «այդ ընթացքում հիմնախնդրով զբաղվելու ժամանակ չի լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG