Մատչելիության հղումներ

Էրդողանը հանգստության կոչ է անում քրդերին


Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այցելել է երկրի քրդաբնակ շրջանները Իրանի եւ Իրաքի սահմանին, որտեղ հանգստության կոչ է արել տեղի բնակչությանը:

Վերջերս այդ շրջաններում 5 մարդ էր սպանվել: Ընդ որում, տեղի բնակիչները պնդում են, թե սպանություններին մասնակցել են Թուրքիայի հատուկ ծառայությունները:

«Մենք կհետաքննենք այդ գործը եւ ավարտին կհասցնենք այն», - խոստացել է վարչապետը Սեմդինլի քաղաքի մի քանի հարյուր բնակիչների առջեւ ունեցած իր ելույթում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Էրդողանին ուղեկցել են ներքին գործերի եւ արդարադատության նախարարները:

1974 թվականից ի վեր, երբ քրդերը ապստամբություն են բարձրացրել հանուն ինքնավարության, զոհվել է 37 հազար մարդ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG