Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 21-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնելու է Սլովենիա: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպելու է Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային Ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի են ունենալու հայ-սլովենական բանակցություններ՝ ընդլայնված կազմով:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն է խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-սլովենական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանը հանդիպելու է նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի հետ: Հանդիպման ընթացքում, հավանաբար, կողմերը կանդրադառնան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցերին:
«Կարծում եմ՝ մենք շատ ժամանակ չունենք խնդրի լուծման համար. ներկայումս գոյություն ունի հնարավորության պատուհան: Բանակցությունները շարունակելը, իմ կարծիքով, լավ գաղափար է», - այս տարվա սեպտեմբերին՝ տարածաշրջանային այցի շրջանակներում, Երեւանում հայտարարել էր Դիմիտրի Ռուպելը:
ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ դրական պատասխան էր տվել հակամարտությունը հանրաքվեի միջոցով լուծելու հնարավորության մասին հարցին: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ես այստեղ հակասություն չեմ տեսնում, բայց տարրերը, իհարկե, պետք է դեռ մշակվեն եւ համաձայնեցվեն», - ասել էր Դիմիտրի Ռուպելը: