Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բոյկոտել հանրաքվեն, այդ օրը հավաքել ժողովրդին հրապարակում եւ փորձել սկսելու հեղափոխական շարժում: Ահա եւ ամբողջ ծրագիրը», - «Հայոց աշխարհ»-ում ընդդիմության ծրագրերն այսպես է ներկայացնում անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, էլ ավելի խտացնելով, -«Տեսնելով, որ սպասվածից ավելի «այո»-ներ են լինելու, անցան մինչեւ հանրաքվեն միջադեպեր հրահրելու տակտիկային եւ պատրաստվում են այդ օրն ընդհուպ մինչեւ արյուն թափելու: Խորհուրդ կտայինք հեռու մնալ սադրանքներ հրահրելու գաղափարից: Իսկ եթե պիտի գնան սադրանքների, ապա ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա», - թերթում հնչեցնում է նախագահի խորհրդականը եւ հայտարարում. - «Մենք հասարակությանը, նաեւ իրենց կանխավ այդ մասին տեղյակ ենք պահում»:

«Հարանապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյաի ծիրանագույն փոխկապը, որը նա կրում է հանրահավաքների ժամանակ՝ որպես հեղափոխության խորհրդանիշ, ըստ հավաստի տեղեկությունների, ընդդիմության առաջնորդին նվիրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, - գրում է «168 ժամ»-ը, որի թղթակցի հետ զրույցում Արամ Սարգսյանը հաստատել է, որ փոխկապը Ուկրաինայից են նվեր ուղարկել, չբացահայտելով նվիրողի անունը: - «Ի դեպ, լավատեղյակ աղբյուների վկայությամբ, այս օրերին մաքսային պետական կոմիտեն արգելում է ծիրանագույն կտորների ներմուծումը», - հավելում է թերթը:

«Ըստ շրջանառվող լուրերի», - փոխանցում է «Ազգ»-ը, - «ընդդիմությունը նոյեմբերի 27-ի հանաքվեի օրվա համար պատրաստում է նարնջագույն վրաններ, բաճկոններ, վերնազգեստներ, բերետներ եւ մոմեր՝ Երեւանում իրենց կողմակիցներին տրամադրելու համար»:

«Հայաստանում օտարածին հեղափոխությունների համար հենք չկա», - «Հայոց աշխարհ»-ի փոխանցմամաբ, մանկավարժական համալսարանի ուանողների հետ հանդիպմանը հավաստիացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հավելել է. - «Գունավոր» թեմաներով մտավարժանքներ անելը ոչ միայն մեր ժողովրդին հարիր չէ, այլեւ ուղղակի անհարմար է…»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գնահատում է. - «Ոչ»-ի քարոզիչները հասկացան, որ իրենց քաշը չի հերիքում ցանկալի արդյունք ապահովելու համար, սակայն նահանջը պետք էր ինչ-որ բանով փոխհատուցել՝ անլուրջ վիճակում չհայտնվելու համար. փոխհատուցումը եղավ ընդդիմադիր մյուս ուժերի հետ բոյկոտի շուրջ միասնականալու հայտարությունը»


«168 ժամ»-ի մատուցմամբ, ժողովրդին կոչ անելով բոյկոտել հանաքվեն՝ ընդդիմությունն, ըստ էության, ժողովրդին քաղաքական պասիվության կոչ է անում: - «Միչդեռ, քաղաքական առումով շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ընդդիմությունը ժողովրդին կետ առ կետ բացատրեր, թե ինչու չի կարելի ընդունել առաջարկվող փոփոխությունենրը, եւ կոչ աներ անպայման մասնակցել հանաքվեին եւ «ոչ» ասել», - նշում է թերթի մեկնաբանը:

«Հայոց աշխահր»-ի հայացքով. -«Բոյկոտը սոսկ մարտավարություն չէ, այլ նաեւ քաղաքական այնպիսի դիքորոշում, որը հանդիսանում է պատասխանատվությունից խուսափելու, սեփական պարտությունը քաղարկելու, իսկ հնարավորության պարագայում նաեւ քաղաքական հակառակորդներին «մրոտելու» շանս, ինչից այսօր փորձում է օգտվել միավորված ընդդիմոււթյունը»:

Նույն թերթի հարցազրույցում Լեւոն Մկրտչյանը նշում է. - «Ընդդիմության այս քայլի շարժառիթները պարզ են: Հետեւապես «ոչ»-ի քարոզչությունը նախագծի բովանդակության առումով տրամաբանական եւ արդյունավետ չէր, մանավանդ որ ընդդիմության ներսում այդ հարցի վերաբերյալ միարժեք վերաբերմունք չկար: Իսկ բոյկոտը բոյկոտ է, որը կարելի է պատճառաբանել ոչ թե սահմանարության բովանդակությթյամբ, այլ ուղղակի իշխանությունենրի նկատմամբ ունեցած վերաբերմունքով»:

Ազգային Ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի նախահահ, հարապետական Գագիկ Մինասյանը «ոլոս Արմենիի» թերթում հայտարարում է. - «Հանրաքվեի նախապատրաստումը ընթանում է ամբողջ թափով, նրանք, ովքեր դեռ 15 օր առաջ հարցի նկատմամաբ սեփական տեսակետ չունեին, այսօր տեղեկացվածության շնորհիվ հակվում են դեպի «այո»-ն»: «Այդ ուսումասիրություները ցույց են տալիս», - պնդու է Գագիկ Մինասյանը, - «որ հանրաքվեի օրը բնակչության ճնշող մեծամասնությունը պատարաստ կլինի գիտակցված ընտրություն կատարել եւ պաշտապնել Սահմադրական փոփոխություների նախագիծը»:

«168 ժամ»-ը գրում է, թե ՀՀՇ-ին մոտ կանգնած աղբյուների տեղեկությամբ, մի քանի օր առաջ կոնֆիդնեցիալ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյաի միջեւ»:

«Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, Սամվել Բաբայանը հանդիպել է «Գրանդ տոբակոյի» տեր Հրանտ Վարդանյանի հետ եւ պահանջել 1998-ից մինչ օրս իրեն հասանելիք գումարը», - փոխանցում է նույն թերթը՝ մանրամասնելով. - «Բանն այն է, որ Սամվել Բաբայանը ոչ ինքակամ Հրանտ Վարդանյանին էր հանձնել «Գրանդ տոբակոյի» բաժնետոմսերը՝ 100 հազար դոլարի դիմաց: Այժմ, ըստ Սամվել Բաբայանի, այդ 100 հազարը 7 տարիների ընթացքում դարձել է մի քաի միլիոն»:

«Առավոտ»-ի փոխանցամամբ, - «Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանին երեկ դուր չեկավ, երբ լրագրողները նկատեցին, որ «այո»-ի քարոզչությունը Մասիսիում նման է հերթական «գալըչկան» ապահովելու միջոցառման, եւ դիտողություն արեց. «Դուք այսօր մեր երկրում շատ ազատ եք զգում, դուք պետք է Մոզամբիկում աշխատեք, որ ձեզ այդպես ազատ չզգաք»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG