Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «ԱՊՀ-ն հեղինակազրկված է»


ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) այնքան է հեղինակազրկվել, որ այժմ արդեն նշանակություն չունի՝ կմնա Վրաստանը դրա կազմում, թե՝ ոչ:

«ԱՊՀ կազմում Վրաստանի մնալու օգտին հիմնական փաստարկն այն էր, որ ԱՊՀ-ում մենք ունեինք ոչ միայն ռուսաստանցի գործընկերների, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ այլ պետությունների ներկայացուցիչների հետ տարբեր արդիական հարցեր քննարկելու ամբիոն», - «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Նինո Բուրջանաձեն:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը նաեւ նշել է, թե «Վրաստանը որոշել է հրաժարվել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց, քանի որ ռուսական կողմը մուտքի վիզա ճիշտ ժամանակին չէր տրամադրել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեին»:

«Պատվիրակությունը մտադիր էր ներկայացնել հարավ-օսական հակամարտության կարգավորման նախագիծը, քննարկել ռուս-վրացարական հարաբերություններին առնչվող կարեւոր հարցեր, - ասել է Բուրջանաձեն, - «սակայն որոշ ուժեր Ռուսաստանում մտածված կերպով դիմեցին այդ քայլին՝ ոմանց ձեռնտու չէր, որ Սանկտ Պետերբուրգում մենք բացեիբաց արձանագրեինք մեր դիրքորոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG