Մատչելիության հղումներ

Գառնիկ Իսագուլյան. «Հանրաքվեում «այո» ենք ունենալու»


Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը այսօր համոզմունք հայտնեց, որ Սահմանադրական փոխություններն անցնելու են:

«Կարող եմ միանշանակ ասել, որ հանրաքվեում «այո» ունենալու ենք, եւ շատ ավելին, քան նախատեսված է օրենքով եւ Սահմանադրությամբ», - Մասիսում այսօր «այո»-ի քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց առնիկ Իսագուլյանը՝ չբացատրելով, սակայն, իր լավատեսության պատճառը:

Մասիսցիների հետ Գառնիկ Իսկագուլյանի հանդիպումը անցնում էր քաղաքապետարանի դահլիճում, ուր հավաքվել էին քաղաքապետարանի եւ նույն շենքում տեղակայված պետական այլ կառույցների աշխատակիցներ՝ հիմանկանում «այո»-ի կողմնակիցներ:

Հայաստանի նախագահի խորհրդականի խոսքը՝ ուղղված հավաքվածներին, կոչված էր ապացուցելու, որ Սահմանադորության փոփոխություններով նախատեսված հոդվածները, որոնք ընդդիմության կողմից ներկայացվում են որպես վտանգ պարունակող, իրականում ոչ մի վտանգ չեն պարունակում:

Համաձայն օրենքի, հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Հայաստանի քվեի իրավունք ունի շուրջ 2,8 միլիոն մարդ:

Դիտորդներից շատերը համարում են, որ իշխանությունն համար շատ դժվար է լինելու Սահմանադրական փոփոխությունների հաստատման համար բավարար չափով քվեներ ստանալ: Իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեի ընդունումը հանարավոր չէ առանց կեղծիքների:

Նոյեմբերի 27-ի հանրաքվեին արեւմտյան դիտորդները չեն հետեւելու: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), օրինակ, Հայաստան դիտորդական առաքելություն չուղարկելը բացատրում է Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնական հրավերի բացակայությամբ:

Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG