Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը ՏՐԱՍԵԿԱ-ին է հատկացնելու 13,5 միլիոն եվրո


ՏՐԱՍԵԿԱ ծրագրի կառավարարիչ Աթանասիոս Բոիթսիոսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը որոշել է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ծրագրի իրագործման համար հաջորդ տարի հատկացնել 13,5 միլիոն եվրո՝ մինչ այդ նախատեսված 6 միլիոնի փորարեն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ընթացող ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարությունների նիստում Բոիթսիոսը հայտնել է, որ ՏՐԱՍԵԿԱ-ի մասնակիցները պետք է դեռ հաստատեն առաջնահերթությունների ծրագիը: Նախօրեին նիստի մասնակիցները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ռումինիան, Ուկրաինան եւ Թուրքիան նեկայացրել էին իրենց տարածաշրջանային նախագծերը:

ՏՐԱՍԵԿԱ-ն ստեղծվել է 1993 թվականին Եվրոպական Միության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի կազմակերպել տրանսպորտային կապը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ: Այս ընթացքում իրականացվել են շուրջ 100 դոլար ընդհանուր արժողությամբ 13 ներդրումային եւ 33 տեխնիկական ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG