Մատչելիության հղումներ

Հայ վարորդները Վրաստանում մաքսային տուրք չեն վճարի


Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաողովը երեքշաբթի օրը հավանության է արժանացրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997 թվականի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների համաձայնագրում լրացումների կատարելու մասին օրինագիծը:

«Կազվկազպրես» գործակալության փոխանցմամբ, լրացումները ենթադրում են Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տարնսպորտային միջոցների ազատում բոլոր տեսակի մաքսավճարներից՝ բացառությամբ դեպքերի, երբ տրանսպորտային միջոցները օգտվում են վճարովի մայրուղիներից, թունելներից կամ ենթակառուցվածքներից, կամ էլ դրանց բեռնվածությունը գերազանցում է ֆիքսված սահմանափակումը:

Հայաստանի խորհրդարանը դեռեւս այս լրացումները չի ընդունել, քանի որ, ըստ լրացուցիչ համաձայնության, առաջինը դրանք պետք է հաստատի Վրաստանի խորհրդարանը:

Մինչեւ հիմա Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է վճարեին 38 լարի (մոտ 20 դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG