Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի է «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրում Հայաստանի ընդգրկվելը վկայությունն է այն փաստի, որ Միացյալ Նահանգները հավատում է իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավական բարեփոխումներին:
«Մենք նման մեծ գումարներ ենք ստանում Միացյալ Նահանգներից, որովհետեւ նրանք հավատում են Հայաստանի ապագային: Միայն 16 երկներ են ստանում նման գումարներ, այն երկներիը 120-ից, որոնք բռնել են ժողովրդավարության ճանապարհը եւ ռեսուրսներ են տրամադրում հասարակության զարգացմանը», - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ հասարակական քննարկումների ընթացքում իր ելույթում նշեց Հայաստանի արտգործնախարարը:
Այս համատեքստում, ըստ նախարարի, Հայաստանի Սահմանադրական բարեփոխումները արդեն առավել իմաստ են ստանում, եւ նոյեմբերի 27-ին Հայաստանը լինելու է աշխարհի ուշադրության կենտրոնում. «Կոչ եմ անում բոլորիդ, նաեւ ձեր շրջապատին՝ նոյեմբերի 27-ին «այո» ասել այս Սահմանադրությանը, քանի որ այն երկարաժամկետ առումով ուղղակիորեն ազդելու է մեր բոլորի կայնքի վրա»:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը «Հազարմյակի մարտահրավերների» նախատեսվող աջակցությունը որեւէ կերպ չկապեց մեր երկրում ըթնացող բարեփոխումների հետ. «Միացյալ Նահանգներն ուզում է, որ Հայաստանը հաջողակ լինի: Հայաստանին հաջողվել է ներկայացնել լավ առաջարկ գյուղական բնակավայրերը աղքատությունից հանելու վերաբերյալ», - շեշտեց դեսպան Էվանսը՝ ավեալցնելով, թե այս տարիների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին ընդհանուր առմամբ 1,6 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել:
Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիա Տնօրենների խորհուրդը նոյեմբերի 8-ին նիստում կրկին անվանել էր Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի 2006 ֆինանսական տարում ֆինանսավորմանը համապատասխանող երկիր: Հայաստանի կառավարությունը ակնկալում է ծրագրի շրջանակներում ստանալ 175 միլիոն դոլար, որի առյուծի բաժինը (118 միլիոնը) ծրագրում է ծախսել ոռոգման համակարգի, իսկ մնացած գումարը՝ մարզերում ավտոճանապարհների վերականգնման վրա:
Շաքե Ավոյան