Եվրամիությունը երեքշաբթի օրը որոշել է արգելել մուտքի վիզաների տրամադրումը Ուզբեկստանի 12 բարձրաստիճան պաշտոնյաների համար, ովքեր, Բրյուսելի կարծիքով, պատասխանատու են այս տարվա մայիսին Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած հուզումների բռնի ճշման համար:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այս կապակցությամբ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը վերաբերում է անձնաց, ովեք պատասխանատու են «Անդիժան քաղաքում ուժի անհավասար կիրառման եւ անկախ հետաքննությանը խոչընդոտելու համար»:
Ցուցակում, մասնավորապես, ընդգրկված են Ուզբեկստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի անունները:
Ուզբեկստանի Գլխավոր դատարանը երկուշաբթի օրը 14-ից 20 տարվա ազատազրկման է դատապարտել Անդիժանի դեպքերի 15 ակտիվ մասնակիցներին, ովքեր մեղավոր են ճանաչվել ահաբեկչության, բռնի կերպով իշխանությունը զավթելու փորձին մասնակցելու եւ ոստիկանության աշխատակիցների եւ զինծառայողների վրա հարձակում իրականացնելու մեջ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել եւ դատարանի առջեւ է կանգնելու Անդիժանի դեպքերի 121 մասնակից:
Մայիսի 13-ին մի խումբ զինված մարդիկ հարձակում էին գործել են Անդիժանի ուղղիչ-աշխատանքային գաղութի վրա՝ ազատ արձակելով այնտեղ գտնվող շուրջ 2 հազար բանտարկյալների: Ավելի ուշ զինված խումբը գրավել էր նաեւ Անդիժանի քաղաքապետարանի եւ անվտանգության ծառայության շենքերը՝ պահանջելով Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հրաժարականը:
Անդիժանի հուզումները երկրի իշխանությունները դաժանաբար ճնշել էին: Զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում էր մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուրի: