Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկվելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում


Եվրախորհրդի Խորհրդանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարի 23-ից 27-ը կայանալիք պլենար նստաշրջանում քննարկվելու են Ադրբեջանում նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց արդյունքների հետ կապված հարցերը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Բաքվում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակից նաեւ հայտնել են, որ Ադրբեջան այցելելու ցանկություն է հայտնել ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Մենայն հավանականությամբ, այցը կկայանա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից հետո, սակայն հստակ ժամկետը առայժմ համաձայնեցված չէ:

Իսկ մինչ այդ Ադրբեջան են այցելելու ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով զեկուցողներ Անդրես Հերկելը եւ Անդրեաս Գրոսը, ովքեր բավականին քննադատական գնահատական էին տվել Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրութուններին՝ նշելով, թե «կառույցին Ադրբեջանի մասնակցության հարցը առայժմ մնում է բաց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG